Որոշ մարզերում կարկուտի հավանականություն կա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 17-21-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս հունիսի 17-21-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +35–ի։