Խոշոր հրդեհ Եռաբլուրի տարածքում. հրշեջները դեպքի վայր են մեկնել

Հրդեհը մարելու համար Եռաբլուր են մեկնել 4 մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նազիկ Ամիրյանին թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն. պաշտպան

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ:

Այլ տեղեկություն առայժմ չկա։