13 թիվը նրանց չի վախեցնում. ինչու են արգենտինացի կին գործարարները ժամանել Հայաստան

Արգենտինացի կին գործարարները արգասաբեր հանդիպում են անցկացրել ՀՀ նախագահի տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ և նշել այն ոլորտները, որոնցում մտադիր են ներդրումներ անել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Արգենտինացի քաղաքագետ, փաստաբան և գործարար Ֆ

13 թիվը նրանց չի վախեցնում. ինչու են արգենտինացի կին գործարարները ժամանել Հայաստան

աբիանա Ռիկարոն հիացած է Հայաստանով և մեր երկրից կհեռանա բազմաթիվ դրական տպավորություններով: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում, առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

Ֆաբիանան Հայաստան է ժամանել մի քանի օրով, 13 կին գործարարներից կազմված արգենտինական պատվիրակության կազմում, որը սեփական նախաձեռնությամբ ձևավորել է Էռնեկյան ընտանիքը: Կին գործարարները 2018 թվականին ճանաչողական այց են կատարել Մեծ Բրիտանիա: Հայաստանը դարձել է նրանց համար նշանակման երկրորդ կետ:

13 թիվը նրանց չի վախեցնում. ինչու են արգենտինացի կին գործարարները ժամանել Հայաստան

Յուրաքանչյուր երկրում, որի հետ Արգենտինան բարեկամական և ջերմ հարաբերություններ ունի, գործարար կանանց խումբը փորձում է գործարար կապեր հաստատել հետագա համագործակցության համար: Հունիսի 17-ին նրանց սուրճ խմելու էր հրավիրել Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Ուղևորությունից առաջ ինձ համակել էին հակասական զգացողություններ, քանի որ հեռավորության պատճառով ձեր երկիրն այդքան հայտնի չէ արգենտինացիներին: Բայց այն, ինչ ես տեսա, հաճելիորեն զարմացրեց ինձ», – ասաց Ռիկարոն:

Ֆաբիանան խոստովանեց, որ հայաստանյան այցելությունը բազմաթիվ կարծրատիպեր է կոտրել: Նա կարծել է, որ Հայաստանը ծերացող հասարակությամբ երկիր է, որտեղ երիտասարդները մեծ ակտիվություն չեն դրսևորում: Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ տեղում տարբեր ոլորտներում տեսել է երիտասարդ ձեռներեցների:

13 թիվը նրանց չի վախեցնում. ինչու են արգենտինացի կին գործարարները ժամանել Հայաստան

Նրա խոսքով՝ տպավորիչ են նաև երկրի, հասարակության զարգացման մակարդակը, որոնք ուղղված են արդյունք ստանալու:

Մեր զրուցակիցը վստահ է, որ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել տարբեր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչև ՏՏ:

«Մենք Հայաստանից կհեռանանք հարուստ տպավորություններով և բազմաթիվ գաղափարներով», – ասաց Ֆաբիանան` հավելելով, որ շատ տպավորված է հենց Նունե Սարգսյանով:

Karas Wines ընկերության տնօրեն Խուլիանա Էռնեկյանն իր հերթին նշեց, որ, լինելով կին և հայուհի, ցանկանում է կամուրջներ հաստատել երկու երկրների գեղեցիկ սեռի ներկայացուցիչների միջև:

13 թիվը նրանց չի վախեցնում. ինչու են արգենտինացի կին գործարարները ժամանել Հայաստան

«Ցանկանում եմ ավելի շատ աշխատատեղեր բացել, որպեսզի աշխատելու հնարավորություն տամ կանանց, ինչպես նաև կփորձեմ կամուրջներ հաստատել երկու երկրի կանանց միջև», - ասաց Էռնեկյանը:

Նունե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները կարևոր են Հայաստանի և հայերի համար:

«Շատ հետաքրքիր հանդիպում է կայացել կին գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ: Հայաստանի և հայերի համար նման հանդիպումները կարևոր են», – ասաց Սարգսյանը:

13 թիվը նրանց չի վախեցնում. ինչու են արգենտինացի կին գործարարները ժամանել Հայաստան

Նա կոչ արեց Արգենտինայի կին գործարարներին ավելի հաճախ այցելել Հայաստան, ինչպես նաև մտածել ներդրումների և սեփական գործ բացելու մասին:

Նրա խոսքով` արգենտինացի կին գործարարների օրինակը կօգնի հայ հասարակությանը հասկանալ, որ կնոջ առաքելությունը միայն ընտանեկան օջախը պահպանելը չէ:

Սարգսյանը նաև կարծում է, որ առաջին հերթին տղամարդիկ պետք է օգնեն կանանց՝ հասնել հաջողության:

Արգենտինացի 13 կին գործարարները Հայաստանում կլինեն մինչև հունիսի 21-ը: Նրանք արդեն հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում, Կենտրոնական բանկում և այլն: