ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Տաշիր» ընկերության հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանին:
Սոցցանցերում հայտնված տեսանյութից երևում է, թե ինչպես են Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնում «Նոր այգով», որի շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը, արդեն մի քանի օր է Հայաստանում է։ Պատմական հայրենիք գալուց հետո նա խորհուրդ էր հարցրել իր բաժանորդներից, թե ինչ կարելի է տեսնել Հայաստանում, առաջիններից մեկն արձագանքել էր ռեփեր Տիմատին։