ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Նադեժդա Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Դավթյանը 67 տարեկան էր։ Նա, ի դեպ, եղել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանի կինը:
Դավթյանն օպերային թատրոնում աշխատել է 1968թ-ից սկսած` նախ որպես բալետի արտիստ, իսկ 1989թ-ից՝ որպես փորձարար: Նա հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում` Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա. Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Էգինա), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Խանդութ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա) և այլն:
1987-89թթ. աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում՝ որպես մենապարուհի և փորձարար: 1998-99թթ դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում:
1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: