Ինչպես Գրիգոր Աղախանյանը բուժեց Արամոյի ատամը, իսկ Լուսինե Թովմասյանը դարձավ դիվանագետ

Մեր հայտնիները հաճախ վստահեցնում են, թե մանկուց հրապուրվել են արվեստով, սակայն դպրոցն ավարտելով, ինչ-ինչ պատճառներով նախընտրել են լրիվ այլ մասնագիտական կրթություն ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Ներկայացնում ենք 5 հայ հայտնիների, որոնց բուհական կրթությունը, մեղմ ասած, հեռու է իրենց ներկայիս գործունեությունից։

Ատամնաբույժ հանդիսավարը

Ով կմտածեր, որ կատակասեր հանդիսավար Գրիգոր Աղախանյանը մինչ ռեփ կարդալն ու հեռուստաեթերում հայտնվելը 1985-92թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում։ Նա նույնիսկ երկուսուկես տարի աշխատել է որպես ատամնաբույժ։

Ի դեպ, հարցազրույցներից մեկում Գրիգորը նշել է, որ բժշկական ինստիտուտ ընդունվել է մոր հորդորով, բայց աշխատել է սիրով։ «Ժամանակին բուժել եմ գործընկերոջս՝ Արամոյի ատամները, տարիներ անց ատամն ընկել էր, իսկ իմ դրած պլոմբը դեռ վրան էր»,–պատմել է Գրիշան։ Նա նաև շեշտել էր, որ ամենևին չի զղջում իր որոշման համար, քանի որ դժգոհ չէ իր ներկայիս աշխատանքից։

Երգել` օրենքներն իմանալով

Քչերը կարող են պատկերացնել, որ երգիչ Արամեն մասնագիտությամբ իրավաբան է։  2004թ.-ին նա ավարտել է Դոնի Ռոստովի  Բիզնեսի կառավարման և իրավունքի  ինստիտուտի իրավաբանական բաժինը։ Իսկ երաժշտությամբ սկսել  է զբաղվել 11 տարեկանից։

Ինքնուս սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ: Երգել է Դոնի Ռոստովի «Արևիկ» մանկապատանեկան համույթում: Ինստիտուտը ավարտելուց հետ  վերադարձել է Հայաստան և շարունակել երգչի գործունեությունը:

Դիվանագիտական գեղեցկություն

Գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը մասնագիտությամբ դիվանագետ է։ 2008թ.-ին ավարտել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր («Westminster») համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնի մագիստատուրայում:

Ինչպես Գրիգոր Աղախանյանը բուժեց Արամոյի ատամը, իսկ Լուսինե Թովմասյանը դարձավ դիվանագետ

Այնուհանդերձ, Լուսինեն երբևէ դիվանագիտական ոլորտում չի աշխատել։ Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանը մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների: 2003թ. նա դարձել է «Միսս Հայաստան», իսկ 2005թ.–ին կրել «Վիցեմիսս Եվրոպա» տիտղոսը: Այժմ էլ ժամանակ առ ժամանակ տարբեր հեռուստահաղորդումներ և հանդիսություններ է վարում։

Հաշվարկված հումոր

Վաչե Թովմասյանը, հեռուստատեսության և հումորի դաշտ է եկել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից, որտեղ սովորել է  ինֆորմատիկայի բաժնում:

Հարցազրույցներից մեկում Վաչեն պատմել է․«Երկրորդ կուրսում սկսեցի աշխատել ներկայիս մասնագիտությամբ , որը, ի դեպ , ձեռք եմ բերել բուհի շնորհիվ ՝ խաղալով  տեղի ՈՒՀԱ-ի «Նարխոզ» թիմում։ 2005-10թթ եղել է «32 ատամ» ակումբի դերասան և սցենարի հեղինակ:

Վաչեն խոստովանել, որ առաջարկներ եղել են աշխատել իր բուհական մասնագիտությամբ, բայց այսօրվա աշխատանքն իր համար շատ ավելի հետաքրքիր է, մտքի թռիչքի ավելի մեծ հնարավորություն է տալիս։ Բուհում ստացած գիտելիքները Վաչեին օգնում են ճիշտ տնօրինել ընտանեկան, ինչպես նաև իր նախաձեռնած հեռուստանախագծերի բյուջեները։

Սարգիս Ադամյանը և նրա գերմանացի ընկերուհին հանգստանում են թանկարժեք հյուրանոցում.լուսանկար

Կենսաբան երգչուհին` պարուհիների ընտանիքում

Վաստակավոր երգչուհի Զարուհի Բաբայանի առաջին մասնագիտությունը խիստ հեռու է նրա այժմյան գործունության ոլորտից։ Չնայած, որ երգչուհին  դեռ 8 տարեկանից  հաճախել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, այնուհետև` թիվ 19 երաժշտական դպրոց, որտեղ ավարտել է դաշնամուրային բաժինը, պատանեկան տարիքում որոշել է դառնալ կենսաբան:

1992թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի էկոլոգիայի բաժինը: Որպես կենսաբան երբեք չի աշխատել։ Տարիներ անց նա ստացել է իր երկրորդ մասնագիտական կրթությունը՝ ուսանելով Կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնում։ Իսկ առաջին բուհում ստացած գիտելիքները, թերևս, վերհիշել է, երբ օգնել է իր երեխաներին յուրացնել կենսաբանության դասերը։