Միլիարդատեր Սամվել Կարապետյանը Հայաստանում է. նրա կինը լուսանկարներ է հրապարակել

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը հայրենիք է եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին, Instagram-ում լուսանկարներ է հրապարակել ամուսնու, որդու և դստեր հետ։

«Տաշիրն իմ հայրենիքն է», - լուսանկարներին կից գրել է նա։

Էթերի Կարապետյանի էջի բաժանորդներն անարձագանք չեն թողել լուսանկարները։

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը XIII դար է «ուղևորվել»

«Հիանալի կադրեր են, անթերի բնություն է», «Ձեր լուսանկարներից հետո ուզում եմ հայրենիք գալ», «Գեղեցիկ ընտանիք է», - գրել են նրանք։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը, արդեն մի քանի օր է` Հայաստանում է։ Պատմական հայրենիք գալուց հետո նա խորհուրդ էր հարցրել իր բաժանորդներից, թե ինչ կարելի է տեսնել Հայաստանում, և առաջիններից մեկն արձագանքել էր ռեփեր Տիմատին։

Կարապետյանը վերջերս հանգստանում էր Իտալիայում։