Լեհաստանում ինքնաթիռը գետն է ընկել ավիաշոուի ժամանակ․ տեսանյութ

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է Յակ-52 թեթև շարժիչով ինքնաթիռն ընկնում գետը։
Sputnik

Դեպքը տեղի է ունեցել այսօր լեհական Պլոցկում կազմակերպված ավիաշոուի ժամանակ։ Թեթև Ինքնաթիռը ջուրն է ընկել «խցանահան» հնարքն իրականացնելու ժամանակ։

Կործանված ինքնաթիռի օդաչուն մահացել է։ Նա Գերմանիայի 60-ամյա բնակիչ էր, Լեհաստան էր եկել շոուին մասնակցելու համար։

Tygodnik Plocki պարբերականը, հղում անելով փրկարարներին, գրում է, որ կործանման հավանական պատճառը ինքնաթիռի անսարքությունն է եղել։ Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում։

Ջրից դուրս են բերել ինքնաթիռի մասերն ու օդաչուի մարմինը։