Կես տարվա ազատազրկում Պուտինի հետ ընթրելու համա՞ր. Օռնելա Մուտին` սկանդալի կենտրոնում

Օռնելա Մուտիին դատապարտել են ազատազրկման կեղծ տեղեկանք ներկայացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտիին 6 ամսվա ազատազրկման էր դատապարտվել Ռուսաստանի նախագահի հետ ընթրելու պատճառով։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

«Օրենքով մեկենասը». ո՞վ է Դոն Պիպոն, և ինչպես նա դարձավ Օռնելա Մուտիի սիրելի հայը

Բանն այն է, որ դերասանուհին 2010 թվականի դեկտեմբերին չի ներկայացել ներկայացմանը։ Ընդ որում` «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմի աստղը բեմադրության կազմակերպիչներին կեղծ բժշկական տեղեկանք է ներկայացրել։ Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նույն երեկո Մուտին ամերիկյան դերասան Քևին Քոսթների հետ Սանկտ Պետերբուրգում կազմակերպած բարեգործական ընթրիքի հյուրն էր, որին ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թատրոնի ադմինիստրացիան միջադեպի ֆոնին հայց էր ներկայացրել դերասանուհու դեմ, իսկ 2017 թվականի հուլիսին Պորդենոն քաղաքում վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Օռնելա Մուտիին դատապարտել 6 ամսվա ազատազրկման։ Նախօրեին վճռաբեկ դատարանը վերջնականապես հաստատեց այս որոշումը, սակայն բանտից դերասանուհին կարող է խուսափել, եթե հաստատությանը 30 հազար եվրոյի չափով տույժ վճարի։

Օռնելա Մուտիի դուստրը հրապարակել է հայաստանյան այցի հիշարժան պահերը

Մուտին իր հանդիսատեսից ներողություն արդեն խնդրել է։ Դերասանուհին պարզաբանել է, որ իր ձայնալարերի հիվանդությունը նրան աշխատելու հնարավորություն չէր տալիս, իսկ հիվանդ երեխաների համար կազմակերպված բարեգործական ընթրիքի ժամանակ նա խոսելու կարիք չուներ։