Երևանում գրանցված «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերությունն ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ հափշտակել է շուրջ 15000 ԱՄՆ դոլար:
Հանցախմբի ներկայացուցիչներն օգտատերերի շրջանում տարածել են համակարգիչների անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած յուրաքանչյուր անձից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել 100-ից 2000 ԱՄՆ դոլար։
«Ակնհայտ է, որ միգրացիոն օրենսդրության մեջ առկա սողանքները նպաստել են խմբակային հանցագործությանը, ինչը ևս մեկ անգամ ստիպում է պատկան մարմիններին խստացնել ՀՀ-ում կեցության իրավունքին առնչվող պահանջներն ու կանոնակարգել միգրացիայի հետ կապված հարցերը»,- նշում է Լավրենտի Ադուլյանը և հավաստիացնում, որ նշված ոլորտում արդեն արձանագրվել են դրական տեղաշարժեր:
Հնդկական ընկերության խարդախության առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: