Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ի՞նչ եղանակ է սպասվում

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 15-19-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս հունիսի 15-19-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: