Հայաստան բենզին այս պահին ներկրվում է հիմնականում Ռուսաստանից։ Շուկայի 90 տոկոսը Ռուսական «Ռոսնեֆտի» բենզինն է։ Բենզինի խոշոր ներկրողները երկու ընկերություններ են։ Բենզինը Հայաստան է հասնում վրացական Փոթիով։
«Ընդհանարապես, այս գործում վրացական երկաթուղին շատ բացասական դեր ունի, ինքը կարծեք, հայաստանյան մենաշնորհային ընկերությունների համար դարձել է հովանավորող կառույց»։
Մենաշնորհ դիրք ունեցող ընկերությունները, որպեսզի կարողանան շուկայում մնալ, ոչ մրցակցային դիրքորոշումներ են դրսևորում, ինչի արդյունքում շարունակում են գերշահույթ ստանալ։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հանձնարարել էր ուսումնասիրել բենզինի և գազի շուկաները․եթե իրավական խոչընդոտներ չկան շուկա մուտք գործելու համար, ինչու նոր խաղացողներ, նոր տնտեսվարողներ չեն հայտնվում շուկայում: