ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Այսօր՝ լույսը դեռ չբացված, շտապօգնության մեքենայով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել հենց Վանաձորում ապրող 15-ամյա մի տղա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում պարզվել է, որ պատանու դաստակներից մեկին հրազենային վնասվածք կա, մարմնի տարբեր մասերին էլ՝ բեկորային վնասվածքներ։
Տասնհինգամյա աղջկան ոստիկանության աշխատողները գտել են սիրելի տղայի ընկերոջ տանը
Պատանին հիվանդանոց է տեղափոխվել իրենց տնից, որտեղ իր սենյակում նռնականման առարկա է քանդել։ Հենց այդ ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տղան վնասվածքներ է ստացել։ Տղայի տան անդամներն անմիջապես ահազանգել են 1-03։
Իրավապահները պարզում են` ինչ առարկա է պայթել, և որտեղից է այն հայտնվել տղայի մոտ։
Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
Մեր տեղեկություններով՝ պատանին Փոքր Մհեր ռազմամարզական վարժարանի աշակերտ է։