Պատահաբար կրակել է ինքն իր ոտքին. Եղվարդի 30–ամյա բնակչին տեղափոխել են հիվանդանոց

Նախնական վարկածով՝ տղամարդու վնասվածքը անփութության հետևանք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Եղվարդի 30-ամյա բնակիչը ոտքի հրազենային վնասվածքով  տեղափոխվել է Երևանի Միքայելյանի անվան բժշկական կենտրոն։

Արցախում 7 տարեկան աղջիկը դանակով հարվածել է 5 տարեկան քրոջը

Sputnik Արմենիայի տվյալներով` երեկ` հունիսի 13–ին տղամարդը ցանկացել է հրացանով տան կողքով անցնող ջրատարում առնետ սատկացնել։ Ըստ Եղվարդում շրջանառվող որոշ լուրերի՝ նա որսորդմիության անդամ է, և իր անվամբ գրանցված որսորդական հրացան ունի։

Հրազենը լիցքավորելիս նա պատահաբար կրակել է իր ոտքին ու տեղափոխվել հիվանդանոց։ Նախնական վարկածով՝ տղամարդու վնասվածքը անփութության  հետևանք է։