ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 14-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, Գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարևորվել է կուսակցության՝ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։
Նիստի ընթացքում վերլուծվել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։
Կուսակցությունից տեղեկացնում են նաև, որ ՀՀԿ կանանց կազմակերպությունը կմասնակցի Էստոնիայում կազմակերպվելիք ԵԺԿ կանանց Ամառային ակադեմիային։