Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

Ադրբեջանական կրակոցից զոհված Արտյոմը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Դատախազությունը մեկնաբանել է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու լուրերը

Երեկ՝ ժամը 17:05-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Կատարվում է նախաքննություն: