Ողբերգական վրաերթ Հրազդանում. տղամարդկանցից մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզում են մահացած և մարմնական վնասվածքներ ստացած տղամարդկանց ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հրազդանում այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տվյալներով` Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու տղամարդու։

Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Նրանցից մեկը, որը մոտ 65 տարեկան տղամարդ է, տեղում մահացել է, իսկ մյուսը, որը մոտ 55 տարեկան է, անգիտակից վիճակում տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց։ Վազ 2106–ի վարորդը չի լքել դեպքի վայրը։ Տեղում ճանապարհային ոստիկանները ստուգել են նրա սթափությունը․տղամարդն ալկոհոլ օգտագործած չի եղել։

Նախնական վարկածով՝ տղամարդիկ փողոցն անցել են չթույլատրվող հատվածով։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզում են մահացած և մարմնական վնասվածքներ ստացած տղամարդկանց ինքնությունը։