Շուշիում երեխա է ընկել շենքի պատուհանից. վիճակը ծանր է

Շենքից ընկած երեխան տեղափոխվել է «Արևիկ» հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Արցախում բարձրահարկ շենքի պատուհանից 13–ամյա երեխա է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Տասնհինգամյա աղջկան ոստիկանության աշխատողները գտել են սիրելի տղայի ընկերոջ տանը

«Հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն»,–գրված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

«Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա. Ղ.-ի վիճակը գնահատվում է ծանր: