Նախագահի հրամանագրով պարգևատրվել է տարիների փորձ ունեցող վաստակաշատ ուսուցչուհին

Մարիամ Տոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 13-ին  հրամանագիր է ստորագրել, ըստ որի Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Մարիամ Արշակի Տոնյանը:

Հարյուրամյա կինն իր կյանքի մոտ ութսուն տարիներին աշխատել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Նրա երկարամյա ու բեղմնավոր աշխատանքային գործունեությանն ավելի վաղ անդրադարձել էր նաև Հանրային հեռուստաընկերությունը: