Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

Դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը խորհուրդներ է տվել նորաձևությանը հետևող մարդկանց, որոնք ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Մեր օրերում շատ դժվար  է հստակ ասել, որ այս գույնը կամ այս ոճի հագուստը նորաձև է։ Եթե ճիշտ համադրել, ապա նորաձև է ամեն ինչ և ամեն գույն։

Այս կարծիքին է Դիզայներ-ոճաբան  Արամ Նիկոլյանը, որը խորհուրդներ է տալիս նորաձևությամբ տարված մարդկանց։

Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

 

«Կան թրենդային ուղղություններ, որոնք շատ նորաձև են այս ամառ, օրինակ՝  ավելի լայն, չգրկող  հագուստը, ակտուալ են գույների նեոնային երանգները։ Բայց այժմ հստակ նորաձևության չափանիշներ չկան։

Տիկնիկի կերպար և ո՛չ բարձրակրունկին. 2019–ի ամռան նորաձևությունը կզարմացնի հայուհիներին

Երբ ասում ենք 1970 կամ 1980-ական թվականներ, ապա մեր աչքի առաջ գալիս է նորաձև մարդու հստակ կերպարը, որը բնութագրական է այդ ժամանակահատվածի համար։ Իսկ այժմ  նորաձև կարելի է համարել այն մարդուն, ով  միջավայրում տարբերվում է իր անհատականությամբ։ Օրինակ՝ ես նեոնային գույներ չեմ սիրում,  ո՛չ ինտերիերում , ո՛չ հագուստ ստեղծելիս, չնայած, որ դա այժմ նորաձև է»,ասում է Նիկոլյանը:

Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

 

Դիզայներն առանձնացնում է մի քանի նորաձև աքսեսուարներ, որոնք ընդգծում են ուրույն ոճը։

«Այս ամառ ամենաակտուալ աքսեսուարներից է ծղոտե գլխարկը, ոչ ստանդարտ (երկրաչափական պատկերների տեսքով) ակնոցը։  Նորաձև պայուսակների տեսականին լայն է, սակայն աչքի են ընկնում ծղոտե պայուսակները։

Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

 

 Թրենդային են համարվում  «շլեպցի» բաց կոշիկները (հողաթափ հիշեցնող) և «future» սպորտային կոշիկները ,  որոնք ունեն 3D ձևաչափով տակացուներ։

Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ

Խոսելով սթրիթ-սթայլ ոճի «լուքերից»` Արամ Նիկոլյանը ցավով նշեց, որ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք ցանկանում են տարբերվել:

Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

 

Անդրադառնալով հայ դիզայներների աշխատանքներին` Արամը դրանք համարեց պահանջված։

«Վերջին ժամանակներում բավականին պահանջված են հայ դիզայներների կողմից ստեղծված հագուստները, օրինակ,  ես չեմ դժգոհում, որովհետև այն խանութ սրահում, որտեղ վաճառվում են իմ աշխատանքները, վաճառքի ցուցանիշները  բավականին բարձր են։ Մեր խանութ սրահից  գնումներ են կատարում ինչպես հայ հայտնիները,  այնպես էլ այն մարդիկ , ովքեր ուզում են նորաձև լինել»,–ասաց նա։

Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

 

Արամ Նիկոլյանը խոստովանում է, որ Nikolyan  բրենդի միակ  դիզայներն է և ի տարբերություն իր կոլեգաների, ովքեր համագործակցում են երիտասարդ դիզայներների հետ, ինքը մենակ է ողջ աշխատանքն անում։