Հայաստանում ցանկանում են փոխել անշարժ գույքի արժեքը ապագա հարկերի համար

Անշարժ գույքի գնահատման նոր մեթոդիկան կարող է հանգեցնել հողի հարկի և գույքահարկի չափի փոփոխության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Անշարժ գույքի գնահատման նոր մեթոդիկան մոտեցնում է նրա արժեքը շուկայականին։ Այդ մասին հայտարարեց կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Արայիկ Սահակյանը։

Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին

Առաջարկվում է կադաստրային գները հաշվարկել նոր բանաձևով՝ ավելի մոտ շուկայական գներին։ Նպատակը հողի հարկի և գույքահարկի նոր, արդարացի համակարգն է։

Հիմնականում պետք է բարձրանա Երևանի կենտրոնում անշարժ գույքի կադաստրային արժեքը։ Ծայրամասերում և հատկապես մարզերում այն ավելի քիչ կբարձրանա։ Միաժամանակ, նշեց Պետրոսյանը, առայժմ փոխվում է անշարժ գույքի կադաստրային արժեքը: Բուն հարկերի փոփոխության մասին խոսք դեռ չկա։

«Մեր գործը կադաստրային արժեքը որոշելն է։ Իսկ ինչպիսին կլինեն հողի հարկն ու գույքահարկը, կառաջարկի ֆինանսների նախարարությունը», – հիշեցրեց Սահակյանը։

Հարկը կախված է կադաստրային գնից, ուստի կադաստրային արժեքը բարձրանալու դեպքում կարող են բարձրանալ նաև հողի հարկը և գույքահարկը։

«Հին Երևանը» 2–րդ սերիա կունենա. իշխանությունը համուհոտը վերադարձնելու նոր տարբերակ ունի

Ավելի վաղ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նշել են, որ բնակչության առանձին խմբերի համար կարող է առաջարկվել հատուկ մոտեցում. օրինակ, Երևանի կենտրոնի այն բնակիչների պարագայում, որոնք ժառանգել են ծնողների բնակարանները, այսինքն անպայման չէ, որ կպատկանեն բնակչության բարեկեցիկ խավին։

Ֆինանսների նախարարությունն առայժմ իր առաջարկները չի արել։ Բայց նույնիսկ եթե պայմանականորեն վերցնեն եղած հարկերը և դրանք հաշվարկեն գույքի նոր առաջարկվող արժեքներից, գյուղերում գույքահարկը կբարձրանա մի քանի հարյուր դրամով, առավելագույնը` մեկ–երկու հազարով։ Ընդ որում, ինչպես նշեց Սահակյանը, ոչ թե ամսական, այլ տարեկան։

Հիշեցնենք, որ կադաստրային արժեքում փոփոխությունները նախատեսված են «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով։ Այն դրվել է հանրային քննարկման 2019թ–ի մարտին։