Բորիս Ջոնսոնը հաղթել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների առաջին ռաունդում

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար, Պահպանողական կուսակցության կողմից Համայնքների պալատի պատգամավոր Բորիս Ջոնսոնը ամենաշատ ձայներն է հավաքել կուսակցության նոր առաջնորդի ու երկրի վարչապետի պաշտոնի համար քվեարկությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Բրիտանացի պահպանողականները կուսակցության նոր առաջնորդի ընտրությունների առաջին ռաունդն են անցկացրել։ Ամենաշատ քվեները ստացել է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Թրամփը քնել է Եղիսաբեթ II–ի ելույթի ժամանակ` ամենահետաքրքիր տեղում. տեսանյութ

Այսօր առավոտյան առաջին փուլում քվեարկել են Համայնքների պալատի Պահպանողական կուսակցության 313 պատգամավորները։ Բորիս Ջոնսոնը 114 քվե է հավաքել։

Երկրորդ տեղում 43 քվեներով ներկայիս արտգործնախարար Ջերեմի Հանթն է: Երրորդ տեղում` 37 ձայնով բնապահպանության նախարար Մայքլ Գուովը։

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 18-ին: Պահպանողականների առաջնորդի ընտրությունը երկու փուլով է անցնում։ Առաջին փուլին մասնակցում են միայն կուսակցության պատգամավորները. նրանք մի քանի ռաունդով են քվեարկում։

Մինչ հունիսի 20–ը պետք է երկու թեկնածու մնա, ու Պահպանողական կուսակցության մոտ 160 հազար անդամները ընտրելու են այդ երկու թեկնածուներից։