ՌԱԴԻՈ

«Զորաց քարերի» նկատմամբ բարբարոսություն է իրականացվել. Նանա Հերունի

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության ներկայացուցիչ Նանա Հերունին Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելոցի նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերին և պեղումների ժամանակ գրանցված ապօրինություններին:
Sputnik

Նանա Հերունին պնդում է, որ «Զորաց քարեր բնակատեղիում» պեղումները կատարվել են ՀՀ գործող օրենսդրության նորմերի, ինչպես նաև Հնագիտական ժառանգության պահպանման մասին եվրոպական կոնվենցիայի խախտումներով, վնասվել են բացառիկ աստղադիտարանի մաս կազմող հնագույն քարերը:

«Զորաց քարերի» թալանված դամբարանում գտնված բեկորները նոր կյանք են ստացել. լուսանկարներ

«Արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը գործող օրենսդրությամբ պեղումներ անցկացնելու իրավունք չունի, քանի որ միջկառավարական հանձնաժողովի անդամ է, հետևաբար գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները»,– նշում է նա։

Տարածքի հսկողության բացակայության պատճառով, ոչ վաղ անցյալում հնագույն քարերի վրա ներկի բալոններով տարօրինակ խորհրդանիշներ էին նկարվել, և անգամ դրանք հանելուց հետո քարերի վրա նկատելի հետքեր են մնացել:

Նախաձեռնող խումբը պահանջում է կասեցնել պեղումները, հնագիտական հուշարձանին վերադարձնել նախնական տեսքը, ստեղծել անկախ փորձագիտական խումբ՝ պատճառված վնասը գնահատելու և մեղավորներին պատժելու համար: