Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը Հայաստանում է. Տիմատին նրան խորհուրդ է տվել

Երգիչը կարծում է, որ Տաթև Կարապետյանն անպայման պետք է տեսնի գերանների վրայի տունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Տիմատին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դստերը` Տաթևիկին, ասել է, թե ուր արժի գնալ Հայաստանում։

Տաթև Կարապետյանն Instagram-ի իր էջում գրել է. «Ի՞նչ է պետք տեսնել, ուսումնասիրել Երևանում և շրջակայքում»։

Մեկնաբանություններում հայտնվել է նաև Տիմատին։

«Լճի վրա լավ տուն կա գերանների վրա», – գրել է նա։

Մյուսներն առաջարկել են այցելել Ստեփանավան, Տաթևի վանք, «Արարատ» կոնյակի գործարան, Մատենադարան։

Հիշեցնենք, որ Տաթև Կարապետյանը վերջերս է վերադարձել Իտալիայից։