Տասնհինգամյա աղջկան ոստիկանության աշխատողները գտել են սիրելի տղայի ընկերոջ տանը

Աղջիկն ու տղան ծանոթացել էին օրեր առաջ՝ Մայակովսկի գյուղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Քիչ առաջ ոստիկանության ծառայողները կապ են հաստատել Մայակովսկի գյուղում ապրող և անհետ կորած համարվող աղջկա հետ ու գտել նրան։

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կրակողն ու հրազենը հայտնաբերվել են

Նախնական տվյալներով աղջիկը եղել է իր սիրած 18-ամյա տղայի հետ։ Նրանք ժամանակն անցկացրել են տղայի ընկերոջ տանը՝ Արտաշատում։

Նախքան Արտաշատ գնալը աղջիկը մոտի իրերը թողել է Երևանում ապրող ընկերուհու մոտ, որի հետ ծանոթացել է համացանցով։ Աղջիկն ու տղան իրար օրեր առաջ առաջին անգամ տեսել են Մայակովսկի գյուղում, երբ տղան եկել է գյուղում ապրող բարեկամին այցի։

Այս հանդիպումից հետո նրանք շփումը շարունակել են համացանցի միջոցով։

Մեր տեղեկություններով՝ երիտասարդը ընտանեկան խնդիրներ ունի, քանի որ ծնողներն ամուսնալուծված են։ Երեկ էլ՝ նրա ծննդյան տարեդարձն է եղել։

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ Կոտայքի ոստիկանները որոնում են Մայակովսկի գյուղում ապրող 15-ամյա մի աղջկա: