Վարդևանյանի խոսքով` Հայաստանում դատավորների հրաժարականներով դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերը չեն լուծվի։
«Դատաիրավական համակարգի բոլոր հարցերի պատասխանների համար պետք է դատաիրավական բարեփոխումների հստակ հայեցակարգ, ռազմավարություն»,– ասում է նա:
Փաստաբանը վստահ է՝ այս ոլորտում խնդիրները բազմաթիվ են, լուծման միակ ճիշտ ձևը հստակ ծրագիրն է, որը թույլ կտա կարգավորել բոլոր խնդիրները, որոնք ծառացած են համակարգի առաջ՝ սկսած դատավորների թվաքանակից մինչև ցածր աշխատավարձեր։
Հիշեցնենք` մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, ինչն էլ կյանքի կոչվեց։ Իսկ հաջորդ օրը`կեսօրին, հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։