«Հավաքականի մարզաշապիկը կրելը պարտավորեցնող է». Գյուլբուդաղյանց

Եվրոպայի 2020-թվականի ընտրական՝ Հունաստան-Հայաստան հանդիպումը չորրոդ խաղն է լինելու մրցող կողմերի համար J խմբում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020-ի Հունաստան – Հայաստան խաղից առաջ մամլո ասուլիսի ընթացքում նշել է, որ մեր թիմը ապացուցելու բան չունի.«Եթե ֆուտբոլիստները կրում են Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, ապա երկիր ու ազգ են ներկայացնում»-ասել է նա:

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Հունաստանում է. լուսանկարներ

Եվրոպայի 2020-թվականի ընտրական՝ Հունաստան-Հայաստան հանդիպումը չորրոդ խաղն է լինելու մրցող կողմերի համար J խմբում: Հույները երեք տուրերից հետո վաստակել են 4 միավոր, Հայաստանի հավաքականն ունի 3 միավոր:

Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ նախորդ տուրում խոշոր հաշվով հաղթանակ տանելուց հետո, Հայաստանի հավաքականը առանց երեք ֆուտբոլիստների՝ Գրիգոր Մելիքսեթյանի, Արմեն Մանուչարյանի և Էրիկ Վարդանյանի մեկնեց Աթենք: Բայց այս կորուստները ամենայն հավանականության չեն ազդի մեր հավաքականի մեկնարկային կազմի վրա:

Բոլոր առաջատար ֆուտբոլիստները պատրաստ են խաղին ու մարզչի կարծիքով ամեն ինչ անելու են դրական արդյունքի հասնելու համար. «Անկախ ամեն ինչից մենք փորձելու ենք մրցակցին պարտադրել մեր խաղը» -ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Նա հավելել է, որ չնայած Հունաստանի հավաքականը ուժեղ մրցակից է, դրանից մեր հավաքականի նպատակը այս խաղում չի փոխվում և տղաները ուզում են հաղթել:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականն իր վերջին մարզումն է անցկացրել ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում Հունաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից առաջ: Մարզումը տեղի է ունեցել Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում:

Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է մարզումների ընթացքից որոշ դրվագներ: