Նա հիվանդ չէր, երիտասարդ էր և ուժով լի. մահացել է «Ձայնը» շոուի մասնակիցը

Մահացել է 44-ամյա երգիչ, Մարիինյան թատրոնի նախկին մենակատար, «Ձայնը» հեռուսանախագծի մասնակից Ալեքսեյ Սաֆիուլինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. «Ձայնը» նախագծի մասնակից Ալեքսեի Սաֆիուլինը մահացել է 44 տարեկանում։ Այս մասին գրված է երգչի Instagram–ի պաշտոնական էջում։

«Թարսի պես օրերն այնքան արագ են թռչում»․ Լիլիթ Հովհաննիսյանը կարճ ժամանակով եկել է Երևան

«ԶԼՄ–ներում ոչ կոռեկտ տեղեկություն էր հայտնվել Ալեքսեյ Սաֆիուլինը մահվան մասին։ Հայտնում եմ, որ նա հանկարծամահ է եղել սրտի կաթվածից, տանը հունիսի 8-ին ժամը 19:00–ի սահմաններում։ Նրա առողջական վիճակի վրա կարող էր ազդել շոգն ու հյուրախաղերից վերադառնալիս թռիչքից հետո անբավարար քունը։ Նա առողջական խնդիր չուներ, երիտասարդ էր և ուժերով լի։ Պահպանեք ձեզ», – գրված է հաղորդագրության մեջ։

Հայտնի բարիտոնը հանդես էր գալիս Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի լավագույն բեմերում, ինչպես նաև երգչուհի Պելագեայի մանկության ընկերն էր։ Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը նրան մահացած են գտել։ Մահվան պաշտոնական վարկածը դեռ չեն հայտնում։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ալեքսեյը քնել է լոգարանում և ջրահեղձ եղել։

Երգչի հրաժեշտի արարողությունը կկայանա հինգշաբթի հունիսի 13-ին, ժամը 10:30 Պետրովսկի պուրակի Սուրբ Աստվածածնի ավետման եկեղեցում։ Սաֆիուլինն ամուսնացած էր, կնոջ հետ ապրել էր 19 տարի, ունի երկու երեխա։