ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Տուվայի բնակիչը ստիպված է եղել ծայրահեղ քայլի դիմել` իր վրա հարձակված արջից փրկվելու համար. հնարամիտ տղամարդը կծել է գիշատչի լեզուն։ Այս միջադեպի մասին հաղորդում է ՏՎԿ–ն։
Դեպքը պատահել է հունիսի 2–ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Նշվում է, որ երեք ընկերները պիկնիկ են կազմակերպել «Խուտինսկի» բնական արգելոցի տարածքում։ Նրանք խարույկ են վառել, հաց կերել, իսկ հետո բաժանվել են, որպեսզի եղջերուի եղջյուրներ հավաքեն։
Այդ ժամանակ արջը հարձակվել է ընկերներից մեկի վրա։ Արջի հետ անհավասար մարտում տղամարդը կծել է նրա լեզուն։
Նրան գտել են ընկերները։ Տղամարդն այժմ բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոցում է։