Ինչպես է մկնդեղը հայտնվել Հայաստանից արտահանված ձկնամթերքում. Գեորգի Ավետիսյան

ՀՀ կառավարությանն առընթեր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է վերջերս Հայաստանից ՌԴ արտահանված ձկնեղենի խմբաքանակում հայտնաբերված մկնդեղի դեպքին:
Sputnik

Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդամթերք։

«Չորս տարի է՝ մոնիտորինգ ենք անցկացնում և այդպիսի ցուցանիշներ չենք հայտնաբերել։ Մենք ունենք անասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծության ոլորտում, նաև ջուրը ստուգելով ուզում ենք հասկանալ, թե որտեղի՞ց կարող է լինել մկնդեղի ներթափանցումը ձկան օրգանիզմ»,– նշում է Գեորգի Ավետիսյանը։
Տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձել է կառույցում ԱԱԾ-ի կողմից կատարված կոռուպցիոն բացահայտումներին: Նա շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ, և դրանք պետք է բացահայտվեն, մեղավորները խստորեն պատժվեն:
Հիշեցնենք, որ վերջերս ձերբակալվել էին կառույցի Շիրակի մարզային կենտրոնի պետն ու ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը: