Լիանան բծախնդրորեն էր պատրաստվել ելույթին` մեծ պատասխանատվությամբ մոտենալով երգի ընտրությանը։ Նա որոշել էր երգել KAZKA խմբի «Պլակալա» ուկրաինական հիթը։
Երբ նա երգեց, ժյուրիի անդամներից միայն մեկը շրջվեց, այն էլ` վերջին վայրկյանին, բայց սա չի նշանակում, որ նա վատ երգեց։ Պարզապես թիմերում շատ քիչ տեղ էր մնացել, և մարզիչները փորձում էին ծանրութեթև անել ամեն ինչ` զգուշությամբ սեղմելով բաղձալի կոճակը։
«Մեզ մոտ շատ քիչ տեղ է մնացել։ Որ DZIDZIO–ն շրջվեց քո կողմ, շատ արժեքավոր է», – նշեց ժյուրիի անդամ Նաստյա Դորոֆեևան։
Լիանայի ապագա մարզիչ DZIDZIO–ն էլ ասաց, որ շատ է սիրում Լիանայի ընտրած երգը, և շնորհավորեց նրան մրցույթի այս փուլում հաղթելու կապակցությամբ։