Արտառոց դեպք Երևանում. տղամարդը դստեր ներկայությամբ սպառնացել է ինքնահրկիզվել

Նախնական վարկածի համաձայն` կյանքին վերջ տալու պատճառը երեխայի առողջական խնդիրներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երեկ գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Պետրոս Ադամյան փողոցում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մի տղամարդ, որը մանկահասակ աղջկա հետ է եղել, բոլորի ներկայությամբ սպառնացել է ինքնահրկիզվել ու կյանքին վերջ տալ։

Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն

Ներկաներից մեկը ահազանգել է ոստիկանություն։ Տարածքում ծառայող պարեկայինները որոշ ժամանակ նրա հետ զրուցելուց հետո մոտեցել ու ձեռքից վերցրել են բենզինի շիշը։

Տղամարդն ու դուստրը տեղափոխվել են ոստիկանություն։ Ըստ որոշ տեղեկությունների` 50-ամյա տղամարդը Արմավիր քաղաքի բնակիչ է։

Նախնական վարկածով՝ հայրը մտադրվել էր ինքնասպան լինել, քանի որ 7 տարեկան աղջիկն առողջական խնդիրներ ունի, իսկ ինքը չի կարողանում օգնել նրան։