Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառների մասին

Զեյնալյանի խոսքով` ինքն հաշվի է առել բոլոր տեղեկատվական հոսքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հակիրճ մեկնաբանել է իր` հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը։

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը, մեդիայով և ոչ միայն մեդիայով, նման որոշում եմ կայացրել»,–ասել է Զեյնալյանը։

Երկու հրաժարական` մեկ օրում. ի՞նչ են հուշում արդարադատության ոլորտի իրադարձությունները

Հարցին, թե «Իմ քայլի» պատգամավորների տեսակե՞տն էլ է հաշվի առել` Զեյնալյանը պատասխանեց, որ բոլոր տեղեկատվական հոսքերն է հաշվի առել։

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։

Մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, ինչն էլ կյանքի կոչվեց։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։