Ուրախ կլինեմ Լուկաշենկոյին տեսնել Երևանում․Արմեն Սարգսյանը սպասում է բելառուս գործընկերոջը

ՀՀ նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգացման լուրջ հեռանկարներ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ուրախ կլիներ Երևանում տեսնել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այդ մասին Սարգսյանն ասել է ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը՝ հունիսի 9-ին։

Լուկաշենկոն բարկացած է. Ռուսաստանը Հայաստանին ավելի ցածր տոկոսադրույքով է վարկ տրամադրել

Նշենք, որ անցած տարի ՀՀ նախագահն այցելել է Բելառուս և բանակցություններ վարել  Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այսօր տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել է, որ ուրախ էր ժամանել Մինսկ և մանրամասն քննարկել համագործակցության հետ կապված խնդիրներ։

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգացման լուրջ հեռանկարներ ունեն։

«Ուրախ կլինեմ երկխոսություն սկսել, որը պետք է լավ արդյունք տա», - նշել է Սարգսյանը։

Հարցերի շարքում, որոնք Արմեն Սարգսյանը կցանկանար մանրամասն քննարկել բելառուս գործընկերոջ հետ, ՀՀ նախագահը նշել է ՏՏ ոլորտը, պարենային անվտանգությունը և այլն։