Անձրև, ամպրոպ ու քամի. ինչպիսի եղանակ կլինի Հայաստանում

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին պարբերաբար անձրև կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում առաջիկա օրերին` հունիսի 9-13-ը, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Երևանում նույնպես երեկոյան ժամերին անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32-ի, գիշերը կտատանվի 18-20 աստիճան տաքության սահմանում։