Հետևազորից բացի, թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցում են նաև հրետանին, զրահատեխնիկան, ռազմական և տրանսպորտային ավիացիան։ Զորավարժությունները կանցկացվեն մինչև հունիսի 11-ը։
Ստացվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում գործ ունենք հերթական ապակայունացնող իրավիճակի հետ, որն ակնհայտ հրահրում են Անկարան և Բաքուն։ Կարելի է ասել, որ Ադրբեջանն ակտիվանում է ղարաբաղյան բանակցային գործընթացի հերթական փուլի նախաշեմին։ Չէ՞ որ վերջին ժամանակաշրջանում Մնացականյան–Մամեդյարով հերթական նախատեսվող հանդիպման մասին էին խոսում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և անձամբ ՀՀ արտգործնախարարը։