ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Ավելի կարևոր են պաշտոնյաների հրաժարականների պատճառները»

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացնում երկու պաշտոնյաների հրաժարականների վերաբերյալ։
Sputnik
Գրիգորյան. «Ավելի կարևոր են պաշտոնյաների հրաժարականների պատճառները»

Մեկ օրվա ընթացքում հրաժարական ներկայացրին արդարադատության համակարգի առանցքային դերակատարում ունեցող անձինք` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը։

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Վահագն Գրիգորյանը կարծում է, որ Դանիելյանը չի ցանկացել համաձայնել այն ամենի հետ, ինչն այսօր գործադիր իշխանությունը ցանկանում է հրամցնել դատական իշխանությանը, և այդ պատճառով էլ նա հրաժարական է տվել։

Երկու հրաժարական` մեկ օրում. ի՞նչ են հուշում արդարադատության ոլորտի իրադարձությունները

«Իսկ Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառն անհասկանալի է, քանի որ մինչ այդ պահը արդարադատության նախարարի ու իշխող քաղաքական ուժի միջև ներքին լուրջ տարաձայնություններ ու հակասություններ չեն նկատվել։ Անկախ նրանից` երկու պաշտոնյաների միաժամանակյա հրաժարականները պատահական էին, թե ոչ, կարևորը հրաժարականների պատճառներն են»,- կարծում է իրավաբանը։

Այդուհանդերձ, երկու հրաժարականների հիմքում էլ, Վահագն Գրիգորյանի դիտարկմամբ, դատական իշխանությունում գործադիր իշխանության ձեռնարկած գործընթացներն են, իշխանությունների հայտարարած դատական համակարգի բարեփոխումներն ու դրանց արդյունքում դատական և գործադիր իշխանությունների միջև առաջացած անհամաձայնությունները։