Երկու պատմություն` Հենոյի ու Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ. ի՞նչ կատարվեց խաղից հետո

Հայաստան–Լիխտեյնշտեյն խաղից անմիջապես հետո երկու հետաքրքիր պատմություն գրանցվեց. խաղադաշտ վազեց մի պատանի, որին իսկույն բռնեցին կարգադրիչները, իսկ նույն այդ պահին Գևորգ Ղազարյանը մոտեցավ հաշմանդամ տղային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Եվրո 2020-ի ընտրական փուլում այսօր կայացած Հայաստան–Լիխտեյնշտեյն հանդիպումից հետո, երբ մեր հավաքականը հաղթեց 3։0 հաշվով, ֆուտբոլիստները սկսեցին պտտվել խաղադաշտում ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին, այդ պահին մի պատանի նետվեց դաշտ` դեպի Հենրիխ Մխիթարյանը։

Երկու պատմություն` Հենոյի ու Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ. ի՞նչ կատարվեց խաղից հետո

Կարգադրիչները հենց դաշտի սկզբում թույլ չտվեցին, որ նա հասնի ֆուտբոլիստին։ Թևերը ոլորեցին և ուզում էին դաշտից հեռացնել նրան, բայց Հենրիխ Մխիթարյանը մոտեցավ, խնդրեց, որ տղային բաց թողնեն։

Երկու պատմություն` Հենոյի ու Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ. ի՞նչ կատարվեց խաղից հետո

Երկրպագուն փաթաթվեց Հենրիխին, նրանք միասին սելֆի արեցին, հետո ֆուտբոլիստը խնդրեց կարգադրիչներին, որ թույլ տան` տղան հանգիստ հեռանա դաշտից։

Երկու պատմություն` Հենոյի ու Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ. ի՞նչ կատարվեց խաղից հետո

Այդ ժամանակ խաղադաշտի մեկ այլ հատվածում ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մոտեցավ հաշմանդամ մի երիտասարդի, իր մարզաշապիկը տվեց նրան ու նկարվեց հետը։

Հայաստան–Լիխտեյնշտեյն խաղի լավագույն կադրերը. լուսանկարներ

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Լիխտեյնշտեյնի ընտրանու դեմ խաղում հաղթանակի հասավ Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ։