Բանտում գտնվող Ջուլիան Ասանժը. բացառիկ կադրեր

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է բրիտանական բանտը, որտեղ այժմ գտնվում է Ջուլիան Ասանժը։
Sputnik

Ruptly գործակալությունը բացառիկ կադրեր է հրապարակել, որոնցում երևում է Բելմարշ լոնդոնյան բանտում գտնվող Ջուլիան Ասանժը` WikiLeaks կայքի հիմնադիրը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կահավորված Ասանժի բանտախուցը` բարակ կապույտ ներքնակով մահճակալ, դարակաշար և վարագույրով պատուհան։

Գործակալությունը նշում է, որ տեսագրությունը թվագրված է 2017 թվականի հուլիսի 7-ով, բայց, դա, ըստ ամենայնի, կապված է տեսախցիկի անսարքության հետ։

Ասանժը Լոնդոնում 50 շաբաթ տևողությամբ պատիժ է կրում գրավի դիմաց դուրս գալու պայմանները խախտելու համար։ Սակայն այժմ որոշվում է նրան ԱՄՆ–ին արտահանձնելու հարցը։ Իսկ այնտեղ WikiLeaks–ի հիմնադրին 175 տարի ազատազրկում է սպառնում։