Առաջիկա օրերին անձրևից խուսափել չի լինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հայաստանում եղանակը կշարունակի զովանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հունիսի 12-ը ներառյալ, Հայաստանի շրջանների զգալի մասում կարճատև անձրև կտեղա։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Անձրևները կուղեկցվեն ամպրոպով, որի ընթացքում քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի։ Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Օդի ջերմաստիճանն այսօր էլ կշարունակի նվազել։

Երևանում հունիսի 8-ից 12-ը` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +32 աստիճանի, գիշերը կնվազի մինչև +18 աստիճան։