Ջրատարում 71–ամյա կնոջ դի է հայտնաբերվել` մասամբ քայքայված վիճակում

Կնոջ անհետանալու մասին օրեր առաջ իրավապահներին էր հայտնել ամուսինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչներն այսօր գյուղով անցնող ջրատարում կնոջ դի են հայտնաբերել՝ մասամբ քայքայված վիճակում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ կինը 1948 թվականին ծնված Է. Ա.-ն է։

Հունիսի 3-ին կնոջ անհետացման մասին ոստիկաններին տեղեկացրել էր նրա ամուսինը՝ հայտնելով, որ նա Կոմիտասի պողոտայի այգիներից մեկում զբոսնելուց հետո տուն չի վերադարձել։

Իրավապահները պարզում են կնոջ մահվան հանգամանքները։