Իվետա Մուկուչյանը կրքոտ լուսանկար է հրապարակել. նա արևայրուքի սեզոնը հայտարարում է բացված

Հանրահայտ երգչուհին լողազգեստով լուսանկար է հրապարակել և ցուցադրել սլացիկ ոտքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի մասնակից, երգչուհի Իվետա Մուկուչյանն արդեն վայելում է ամառը։ Նա Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել` ցուցադրելով սլացիկ կազմվածքը։

«Կանայք, հագեք ձեր լողազգեստները, արևայրուքի սեզոնը արդեն պաշտոնապես բացված է»,– լուսանկարին կից գրել է նա։

Երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը, և նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել երգչուհու հասցեին։

Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանն այժմ ակտիվ մարզվում է: Ավելի վաղ նա մեկ այլ լուսանկար էր հրապարակել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ։