Ինքնասպանություն «Ժասմին» հյուրանոցում. արդյո՞ք տղամարդն աղջկա էր սպասում

Մեր տեղեկություններով մահացած տղամարդը ապրում էր Ապարան քաղաքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում:

Սարսափելի դեպք. Ավանում 2 տարեկան աղջնակն ընկել է 7-րդ հարկից

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Ժասմին» հյուրանոցի համարներից մեկում 30-ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել:

Նրա դին վարագույրի կախիչից սավանով կախված նկատել է մատուցողուհին, որը տղամարդու պատվիրած ըմպելիքը բերել էր սենյակ:

Ինքնասպան եղած տղամարդը մենակ էր եկել հյուրանոց և, ամենայն հավանականությամբ, ինչ-որ աղջկա է սպասել:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: Մեր տեղեկություններով մահացած տղամարդը ապրում էր Ապարան քաղաքում: