Վերջին շրջանում Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացել է։ Մասնագետները կրկին կանխատեսում են չինացի զբոսաշրջիկների աճ։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Չինաստանը սահմանել են առանց վիզայի ռեժիմ։ Մայիսին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Չինաստանի միջև շարքային քաղաքացիների համար վիզայի ռեժիմը չեղարկելու մասին համաձայնագրի ստորագրմանը։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հանդիպել է հիմա Հայաստանում գտնվող չինացի զբոսաշրջիկների հետ։
Խումբը կազմված է մեծահասակներից, որոնք արդեն 60 անց են և կարող են իրենց թույլ տալ հանգստանալ կենսաթոշակի հաշվին։
Այսօր նրանց վերջին օրն էր Հայաստանում, և նրանք փորձում էին իրենց հետ տանել հնարավորինս շատ տպավորություններ։
Մենք նրանց հանդիպեցինք Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկում` Կասկադում։
Խմբի մի քանի անդամ, տեսնելով տեսախցիկը, իսկույն մոտեցան մեզ, ողջունեցին չինարենով։ Մյուսները հանեցին հեռախոսները և սկսեցին լուսանկարվել և լուսանկարել։
«Հայերը ջերմ ժողովուրդ են, և ընդհանրապես` ինձ դուր է գալիս Երևանը, գեղեցիկ քաղաք է», – ասաց զբոսաշրջիկներից մեկը։
Կասկադից Հանրապետության հրապարակ ճանապարհին չինական խմբին զարմացրեց նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։