Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում. պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ տնօրենի պաշտոնում իր գործունեության ընթացքում Ռուբեն Խաչատրյանը միայն վնաս է հասցրել Երևանի կենդանաբանական այգուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մի քանի տասնյակ մարդ, նրանց շարքում` Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։

«Կենդանաբանական այգու տնօրենը հարվածում է մեր երկրի վարկանիշին». Արտյոմ Վարդանյան

Ցուցարարները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանց ձեռքերում «Ռուբեն, հեռացի՛ր» գրությամբ պաստառներ են։

«Նա Հայաստանում միակ տնօրենն է, որը ոչ մի օգուտ չի տվել, այլ միայն վնաս», – պնդում են ակտիվիստները։

Նշենք, որ սա բողոքի առաջին ակցիան չէ` Խաչատրյանի հրաժարականի պահանջով։ Մայիսի 1–ին այգում այցելուների համար կազմակերպված միջոցառումներին զուգահեռ այգու մուտքի մոտ առավոտից մեկնարկել էր նախկին աշխատակիցների բողոքի ակցիան։

Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում. պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Հիշեցնենք` Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նախկին աշխատակիցների իր հասցեին ուղղված մեղադրանքները զրպարտություն է համարում։ Նախկին աշխատակիցների հաշվարկով` 2011թ.–ից ի վեր տնօրենն աշխատանքից ազատել է այգու շուրջ 80 աշխատակցի։