ՌԱԴԻՈ

Բաղդասարյան․ «Պետությունն արտոնություն է տվել ներդրողին, իսկ նա չի պահպանում պայմանները»

Ես առաջիններից մեկն եմ եղել, որ արձագանքել է Գյումրու Sasstex կարի գործարանի խնդրին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Sputnik
Բաղդասարյան․ «Պետությունն արտոնություն է տվել ներդրողին, իսկ նա չի պահպանում պայմանները»

Այստեղ ոչ միայն աշխատողների իրավունքների շահերի ոտնահարում է, այլ նաև պետության -մասնավոր սեկտոր իրավահարաբերությունների ոչ պատշաճ կատարում։

Նա հիշեցրել է, որ Sasstex ընկերությունն արտոնյալ պայմաններով պետությունից ստացել է անշարժ գույք և այլ միջոցներ և ունի պարտավորություններ, որոնք չի կատարում․ օրինակ, խստացել էր 400-ից ավելի աշխատատեղ ստեղծել, բայց ավելի քիչ են աշխատողները, ապահովել պատշաճ աշխատանքային պահամաններ, որոնք չկան և այլն։ 

Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը

«Պետությունը արտոնություն է  տալիս ներդրողներին, իսկ նրանք չեն պահպանում  պայմանները»,-ասել է Բաղդասարյանը։

Պատգամավորը վրդովված է՝  ընկերությունը սպառնացել է աշխատանքից ազատել այն բանվորուհիներին, որոնք շփվել էին լրագրողների հետ և բողոքել աշխատանքային պայմաններից։ 

Նազելի Բաղդասարյանը կապի մեջ է բանվորուհիների հետ, այժմ նա ուսումնասիրում է  աշխատակիցներին առաջարկված նոր պայմանագիրը և այն համեմատելու է նախկինի հետ ՝ հասկանալու համար՝ կա՞ արդյոք խախտում։ 

Հիշեցնենք` Գյումրու Sasstex կարի գործարանի ավելի քան 100 աշխատակիցները դժգոհում են վարձատրության չափից ու աշխատանքային վատ պայմաններից։ Նրանց խոստացել են կանչել և նոր պայմանագրեր կնքել, սակայն ավելի ուշ  բանվորուհիներին թույլ չեն տվել մուտք գործել շենք և հանդիպել ղեկավարության հետ։