Բարի Ալիբասովի վիճակը վատացել է. արհեստական շնչառության սարք են միացրել

Հիվանդանոցում գտնվող Ալիբասովը դեղորայքային կոմայի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. «Նա–Նա» փոփ–խմբի հիմնադիր, 72 տարեկան պրոդյուսեր Բարի Ալիբասովի առողջական վիճակը բարդացել է։ Այս մասին գրում է Mash տելեգրամ ալիքը։

Ինչպես ավստրիացի դասախոսը 2 շաբաթ ապրեց Բանգլադեշում, մնաց Հայաստանում ու սովորեց հայերեն

Հայտնի է, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել կերակրափողի և ստամոքսի այրվածքով։ Վարկած կա, որ Ալիբասովը խողովակները մաքրելու համար նախատեսված հեղուկ է խմել։ Նրա որդին արդեն հերքել է ինքնասպանության փորձի հավանականությունը։

Նշվում է, որ պրոդյուսերը դեղորայքային կոմայի մեջ է։ Նրան արհեստական շնչառության սարք են միացրել։

Փաստաբան Սերգեյ Ժորինը Instagram–ի իր էջում Ալիբասովի «կեղծ թաղումից» լուսանկար է հրապարակել։ Նա հիշել է, որ 7 տարի առաջ պրոդյուսերն իր մտերիմներին դիակիզարան էր կանչել, պառկել դագաղում և ստիպել, որ բոլորը սգան իր մահը։ Իսկ արդեն «հուղարկավորումից» հետո Ալիբասովը փորձել էր ստիպել ժառանգներին հոգ տանել իր կատվի մասին, որը, ի դեպ, վաղուց է սատկել։

Բարի Ալիբասովը 2018 թվականի նոյեմբերին ամուսնացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա–Շուկշինայի հետ։