Արցախի կարգավիճակի վերաբերյալ իր կոնսենսուսը ժողովուրդը բազմիցս արտահայտել է. Ալավերդյան

Անկախ Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը զարմացած է, որ այսօր հանկարծ հարց է առաջանում`արդյոք հայ հասարակության մեջ կոնսենսուս կա Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Իրավապաշտպանը համոզված է`ժողովուրդը բազմիցս ցույց է տվել իր վերաբերմունքը։
Sputnik

Դա վերջին անգամ արտահայտվել է 2016 թվականի ապրիլին։

Նույնիսկ 90-ականներին, երբ նախագահը Լևոն Տեր–Պետրոսյանն էր և ուներ, մեղմ ասած, իր ուրույն` ոչ ստանդարտ և անսովոր մեկնաբանությունն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, այն ժամանակ էլ այդ մեկնաբանությունը  մերժել էր ժողովրդի կողմից...

Տիկին Ալավերդյանը համոզված է, որ ամեն անգամ ժողովրդի կամքը ստուգել`այդ կոնսենսուսի առկայության տեսանկյունից, պետք չէ։