Անձրև, քամի, ամպրոպ` ամառ օրով. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին սպասվում է նաև օդի ջերմաստիճանի անկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 7-ից 11-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 7-ից 11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: