Խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին. Օսիպյանի հրահանգները

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Sputnik

ՀՀ ոստիկանության պետը կոլեգիայի անդամներին, կենտրոնական ապարատի վարչությունների պետերին, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ու հրամանատարներին ներկայացրել է այսօր՝ հունիսի 6-ին կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:

Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:

Մանրամասները՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տրամադրած տեսանյութում: